Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նիկոլ Փաշինյան. Կան հանրահավաքներ, որոնք ընդհանրապես չեն ցրվում

Նիկոլ Փաշինյան. Կան հանրահավաքներ, որոնք ընդհանրապես չեն ցրվում
18.04.2018 | 01:42

«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ոստիկանությանը չի հաջողվի ցրել հավաքը։ «Մեր հանրահավաքը պետք է շարունակվի ցանցային եղանակով ու այնպիսի մասշտաբներով, որ ցրելու մասին խոսք լինել չի կարող, այսինքն՝ կան հանրահավաքներ, որոնք ընդհանրապես չեն ցրվում, ինչպես երեկվա հանրահավաքն էր», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է պահպանել իրենց որդեգրած մասշտաբներն ու ավելացնել դրանք:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ